ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակ է անցկացրել իր թոռնուհու՝ Քերոլայնի հետ՝ նրան գոլֆի մեքենայով զբոսանքի տանելով։ Instagram-ում զբոսանքի լուսանկարներ է հրապարակել նրա հարսը՝ Լարա Թրամփը։

«Գոլֆ ենք խաղում պապիկի հետ»,- գրառումը մակագրել է Լարա Թրամփը։

Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Սպիտակ տան ղեկավարը գոլֆի մեքենա վարում՝ «Թրամփը ամեն ինչում ճիշտ էր» գրությամբ կարմիր գլխարկով, իսկ թոռնուհին նստած է նրա կողքին։ Գրառման մեջ լուսանկարահանման ամսաթիվը նշված չէ։