Կակաոյի հատիկների համաշխարհային բորսայական գները գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ ընկել են մեկ տոննայի համար 4700 դոլարից ցածր, գրում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով investing.com կայքի տվյալների վերլուծությանը։

Այսօր երեկոյան դրությամբ մարտ ամսվա կակաոյի հատիկների ֆյուչերսների գինը նվազել էր 7,84%-ով՝ հասնելով մեկ տոննայի համար 4678 դոլարի։

Սա 2024 թվականի հունվարի 29-ից ի վեր առաջին դեպքն է, երբ կակաոյի հատիկների գները նվազել են մոտավորապես 22%-ով։

2024 թվականի դեկտեմբերին կակաոյի գինը հասել է բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին, գերազանցելով մեկ տոննայի համար 12 հազար դոլարը։