Իսպանիան ողջունում է առաջընթացը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ Վաշինգտոնում անցած տարվա օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագրի հիման վրա։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Իսպանիայի թագավորության Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլը Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

 «Մենք հուսով ենք, որ համապատասխան պայմանների ստեղծումից հետո այս գործընթացը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կավարտի տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությունը եւ տարածաշրջանում կհաստատի համագործակցության եւ բարգավաճման նոր դարաշրջան։ Սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվի այդ գործընթացը՝ միջազգային իրավունք, ինքնիշխանություն եւ տարածքային ամբողջականություն, կիսում են երկու խորհրդարաններն էլ»,- նշել է Արմենգոլը։