Առաջին 16 ցածր ուղեծրային լայնաշերտ ինտերնետ արբանյակների («Բյուրո 1440», ИКС «Հոլդինգ»` տեխնոլոգիական ենթակառուցվածքների, տեղեկատվական անվտանգության և արբանյակային կապի ոլորտներում ռուսական բարձր տեխնոլոգիական հոլդինգային ընկերություն -խմբ.) 2025 թվականին արձակումը հետաձգվել է ընթացիկ տարի, գրում է «Коммерсантъ»-ը։ Ըստ պարբերականի տիեզերական շուկայի երկու աղբյուրների՝ հետաձգումը կարող է պայմանավորված լինել անհրաժեշտ քանակությամբ արբանյակների ժամանակին չարտադրմամբ։

Ռուսական ИКС «Հալդինգ»-ի մաս կազմող նախագծի առաջին 16 արբանյակները սկզբնապես նախատեսված էր ուղեծիր դուրս բերել 2025 թվականին, սակայն արձակումը այդպես էլ տեղի չի ունեցել։ Անցյալ տարվա դեկտեմբերին թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը հայտարարել էր, որ բոլոր 16 արբանյակներն արդեն արտադրվել են, սակայն գերատեսչությունը չի մեկնաբանել հետաձգման պատճառները։ «Բյուրո 1440»-ում պարզաբանել են, որ նախագիծն ընթանում է ճիշտ ուղով, իսկ արձակման ճշգրիտ ամսաթվերը դեռևս չեն հրապարակվել։

Ռուսական ցածր ուղեծրային արբանյակային համաստեղության նախագիծը ֆինանսավորվում է «Տվյալների տնտեսություն» ազգային նախագծի միջոցով. մինչև 2030 թվականը նախատեսված է ծախսել 102,8 միլիարդ ռուբլի դաշնային բյուջեից և 329 միլիարդ ռուբլի ընկերության սեփական միջոցներից: Ներկայում ուղեծրում են «Բյուրո 1440»-ի վեց արբանյակներ, որոնք արձակվել են երկու փորձարարական առաքելությունների ընթացքում։

Ըստ «Ինտերնետ հասանելիության ենթակառուցվածք» դաշնային նախագծի ծրագրերի՝ արբանյակների թիվը նախատեսվում է 2026 թվականին ավելացնել, հասցնելով 156-ի,  2027 թվականին՝ 292և 2028 թվականին՝ 318-ի: Այս նպատակներին հասնելու համար մինչև 2030 թվականը նախատեսված է 24 արձակում: Ըստ էության, «Բյուրո 1440» արբանյակները Starlink-ի բարելավված ռուսական տարբերակներն են: