Իսրայելի ՌՕՈւ անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավում գրոհել է մի մոտոցիկլ, որը վարում էր «Հեզբոլլահ» շիական կազմակերպության զինված թեւի անդամներից մեկը։ Այս մասին տեղեկացրել է Lebanon 24 լրատվական պորտալը։

Նրա տեղեկացմամբ՝ շիա զինյալը ստացած վերքերից զոհվել է տեղում։ Միջադեպը տեղի է ունեցել Տիր քաղաքից (Բեյրութից 90 կիլոմետր հեռու) հարավ-արեւելք, Դեյր-Կանուն եւ Բատուլիա բնակավայրերի միջեւ գտնվող խճուղու հատվածում։

Հունվարի 26-ին իսրայելական անօդաչուները հետեւել եւ ոչնչացրել են երկու մեքենա, որոնք պատկանում էին «Հեզբոլլահին», դրանցում զոհվել է երեք մարդ, այդ թվում մեկ դաշտային հրամանատար։