Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդել է Anadolu-ն։
Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահները քննարկել են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունները, Սիրիայում վերջին զարգացումները, Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհուրդը, առեւտրային հարաբերությունները, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումները։
Էրդողանը հայտնել է, որ Անկարան կշարունակի քայլեր ձեռնարկել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունը զարգացնելու համար, քանի որ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը համապատասխանում է երկու երկրների ընդհանուր շահերին։
Նա ընդգծել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարեւան Սիրիայում հրադադարի համաձայնագրի լիարժեք իրականացմանը եւ ինտեգրմանը։ Նա նշել է, որ Թուրքիան ուշադիր հետեւում է գործընթացին՝ ԱՄՆ-ի եւ Սիրիայի իշխանությունների հետ համակարգված։ Էրդողանը հույս է հայտնել, որ Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհուրդն արդյունավետ աշխատանք կկատարի՝ «հույս հայտնելով, որ Գազայում հումանիտար աղետի ավարտը եւ Գազայի հատվածի վերականգնումը կհարթեն տարածաշրջանում երկարատեւ խաղաղության ճանապարհը»։





























