Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը Facebook–ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ինքը կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հետ է։
Նրանք լուսանկարվել են մարզասրահում։
Լուսանկարին կից Գարիկ Սարգսյանը գրել է. «Մեր «ջերմ» բարեւները
Կ-տրիճ
Գ-արեգին
Բ-ին»




























