ԱՄՆ դաշնային դատարանը շաբաթ օրը հրաժարվել է անմիջապես դադարեցնել Metro Surge գործողությունը՝ թույլ տալով դաշնային ներգաղթային ծառայությանը շարունակել լայնածավալ գործողությունը Մինեսոտթյում, հաղորդել է NBC News-ը։

ԱՄՆ օկրուգային դատավոր Քեթրին Մենենդեսը մերժել է Մինեսոթայի իշխանությունների ժամանակավոր դատական արգելքի խնդրանքը՝ չնայած ընդունել է այն, ինչն անվանել է «խոր եւ նույնիսկ սրտաճմլիկ» հետեւանք նահանգի համայնքների վրա։ Սակայն, նրա խոսքով, «դա միակ վնասը չէ, որը պետք է հաշվի առնել»։

«Ութերորդ օկրուգը վերջերս հաստատել է, որ դատական արգելքը, որն արգելում է դաշնային կառավարությանը կիրառել դաշնային օրենքը, էական վնաս է հասցնում կառավարությանը»,- գրել է դատավորը: Մինեսոթայի իշխանությունները պնդում էին, որ գործողությունը խախտել է Տասներորդ փոփոխությունը՝ անօրինական կերպով ստիպելով նահանգին փոխել կամ հրաժարվել այսպես կոչված ապաստան տրամադրելու քաղաքականությունից եւ ավելի լիարժեք համագործակցել դաշնային ներգաղթային մարմինների հետ: Մենենդեսն ասել է, որ այդ փաստարկները, գոնե այդ նահանգում, բավականաչափ ուժեղ չէին գործողության կասեցումը արդարացնելու համար։

«Եզրակացությունները, որոնք կարելի է անել Metro Surge գործողության ենթադրյալ հարկադրական նպատակի վերաբերյալ, այնքան միակողմանի չեն, որքան ենթադրում են հայցվորները»,- նշել է նա՝ մերժելով նահանգի պնդումը, որ գործողությունն իրականացվել է «անամոթաբար, անօրինական եղանակներով»՝ նահանգային եւ տեղական օրենքներում փոփոխություններ պարտադրելու համար։

Հիշեցնենք, որ ներգաղթային ծառայության գործակալները Մինեսոթայում հականերգաղթային գործողության ժամանակ արդեն սպանել են երկու մարդու, որոնցք երկուսն էլ ԱՄՆ քաղաքացիներ էին։