ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փանքսթաուն քաղաքից արջամուկ Ֆիլը (Punxsutawney Phil) կանխատեսել է, որ Միացյալ Նահանգներում ձմեռը կտևի ևս վեց շաբաթ: Ըստ ավանդույթի, եթե գազանիկը տեսնի սեփական ստվերը և թաքնվի իր բնում, ձմեռը կերկարի. եթե անխոս դուրս գա բնից, գարունը շուտ կգա:

Հազարավոր մարդիկ դիտում էին Ֆիլին Գոմբլեր Նոբում՝ փետրվարի 2-ին, Արջամկան օրը, որն առաջին անգամ նշվել է Փանքսթաունում 1887 թվականին:

Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության տվյալներով՝ Ֆիլի կանխատեսումները ճիշտ են լինում դեպքերի մոտ 35%-ում: Անցյալ տարի նրա կանխատեսումը ավելի երկար ձմռան մասին չիրականացավ. մարտ ամիսը դարձավ պատմության մեջ ամենատաք ամիսներից մեկը, գրում է CNN-ը: