Հայտնի Տրևի շատրվանին մոտենալ և որպես հուշանվեր մետաղադրամ նետել ցանկացող զբոսաշրջիկներն այժմ պետք է վճարեն 2 եվրո, հաղորդում է Reuters-ը: Նոր վճարը սահմանվել է շատրվանի մոտ մարդկանց կուտակումները նվազեցնելու և դրա պահպանման համար լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու համար:

Վճարը գանձվում է ամեն օր 9:00-ից մինչև 21:00-ն և վերաբերում է միայն շատրվանին մոտեցող զբոսաշրջիկներին: 6 տարեկանից փոքր երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ուղեկցողներն ազատված են վճարից: Տրևի շատրվանի հարևանությամբ հրապարակ մուտքը մնում է անվճար:

18-րդ դարի կեսերին կառուցված Տրևի շատրվանը Հռոմի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն է. 2025 թվականին շատրվան է այցելել մոտ 10 միլիոն զբոսաշրջիկ: