«Կարոտաբաղձությունը և երբեմնի լավ օրերի հիշողությունները» Եվրոպային չեն օգնի։ Եվրոպան պետք է ավելի ինքնիշխան և անկախ դառնա Միացյալ Նահանգներից, հատկապես տեխնոլոգիական առումով, և Գերմանիան կարող է կարևոր դեր խաղալ այդ գործում։ Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«Վերջին տասնամյակների ընթացքում մենք՝ Եվրոպայում, հսկայական աճի ներուժ ենք բաց թողել՝ երկարատև բարեփոխումների, բիզնեսի ազատության վրա ավելորդ սահմանափակումների, պահանջվածից ավելի կարգավորման և սխալ տեղերում կատարելության վրա կենտրոնանալու պատճառով»,- ասել է Մերցը։
Նրա կարծիքով՝ հենց դա է պատճառը, որ եվրոպացիներն այլևս այնքան տնտեսապես ուժեղ չեն, որքան կարող էին լինել։





























