ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը պատասխան չունի այն հարցին, թե ժամանակին ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանը եղե՞լ է քաղաքական բանտարկյալ, թե՞ ոչ:

Փետրվարի 4-ի մամուլի ասուլիսի ժամանակ նախարարին հիշեցրել են՝ եթե այո, ապա այդ տրամաբանությամբ ներկայումս կալանավորված բազմաթիվ գործիչները, այդ թվում՝ հոգևորականները, նույնպես քաղաքական բանտարկյալներ են։

Այնուամենայնիվ, Գալյանը հրաժարվել է մեկնաբանել այս նուրբ հարցը՝ հղում անելով նրան, որ 2008 թվականին եղել է ուսանողուհի և չի հետաքրքրվել քաղաքական գործընթացներով, հետևաբար չի կարող գնահատականներ տալ։ Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, ապա նախարարը հայտարարել է, որ երկրում քաղաքական բանտարկյալներ չկան և լավագույն չափանիշը միջազգային կառույցների զեկույցներն են։