Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները Վերաքննիչ դատարանի դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն կներկայացնեն։
Այսօր մեկնարկած լսումների ժամանակ նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտնեց, որ մտերիմ հարաբերությունների մեջ է դատախազ Հարությունյանի հետ, ինչը, սակայն, չի խանգարի իրեն լինել օբյեկտիվ։ Այդուհանդերձ, արքեպիսկոպոսի պաշտպանական կողմը հայտարարեց, որ այդ հանգամանքը հիմք է ինքնաբացարկի համար և ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։
Դատավորը կարճ ընդմիջում հայտարարեց։





























