«Թուրքիան միջազգային հանրությանը կոչ է անում ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում հրադադարի պահպանման նպատակով։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Իսրայելի կողմից Գազայում շարունակվող հարձակումներն ու հրադադարի խախտումներն անընդունելի են։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք պահպանման նպատակով», - ասել է Էրդողանն իր լրագրողների խմբին։ Նրա խոսքերը մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը։





























