Նույն դեղը Վաստանում ավելի էժան է, քան Հայաստանում։ Սա փաստ է, ոչ թե կարծիք։  Դեղերի գների 20 և ավելի տոկոս էժանացումը Սամվել Կարապետյանի  5 տնտեսական քայլերից 3-րդն է, որն ազդելու է նախ և առաջ բնակչության լայն հատվածի վրա։ Այս մասին Facebook‑ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Նրա ներկայացմամբ, 100 անուն լայն սպառման դեղերի գներ նվազելու են, ինչը թեթևացնելու է թոշակառուների և քրոնիկ հիվանդների բեռը. «Նրանք այլևս ստիպված չեն լինելու կանգնել «հա՞ց, թե՞  դեղ»  ընտրության առջև»։

«Եթե սա հնարավոր է Վրաստանում, մենք պարտավոր ենք անել նաև ուժեղ Հայաստանում»,- ասում է Մ. Ղահրամանյանը։

Դեպի Ուժեղ Հայաստան տանող Սամվել Կարապետյանի առաջարկած 5 քայլերն են.

  1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,
  2. 0 հարկ՝ փոքր բիզնեսի համար,
  3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,
  4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,
  5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։