Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռներն ինձ համար շատ ցավալի ու ծանր են, բայց պետք է հասկանալ, որ կոնֆլիկտն ունի իներցիա, որը հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում։
«Այս թեման մշտական մեր ուշադրության կենտրոնում է, իսկ լուծումը խաղաղությունն է, կոնֆլիկտի միջավահրում այս խնդիրն անլուծելի է։ Նախորդ ամիս վերադարձան 4 անձինք, նրանցից Վագիֆ Խաչատրյանի դեպքում վստահեցնում եմ, որ չլիներ խաղաղության բարելավող միջավայրը, նա առնվազն չէր վերադառնա հիմա եւ առնվազն չէր վերադառնա տեսանելի ապագայում։ Եթե խաղաղությունը չզարգանա, էդ հարցի լուծումը բացառվում է։ Մենք արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։





























