Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Վաշինգտոնի Բլեր Հաուսում հանդիպել է Սպիտակ տան գլխավոր խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, փոխանցում է Times of Israel-ը:

Նեթանյահուի գրասենյակի տվյալներով՝ Ուիթքոֆն ու Քուշները «թարմացված տեղեկատվություն են ներկայացրել բանակցությունների առաջին փուլի վերաբերյալ, որը նրանք անցյալ ուրբաթ վարել են Իրանի հետ»:

Հիշեցնենք, որ Նեթանյահուի բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը կայանալու են հենց այսօր՝ չորեքշաբթի օրը:

Լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելի վարչապետի համար առաջնահերթ հարցը լինելու են ԱՄՆ-Իրան բանակցությունները: