Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Եվրոպան պետք է համախմբված գործի, երբ խոսքը վերաբերում է Արկտիկական տարածաշրջանի անվտանգությանը, տեղեկացրել է BBC News-ը։

Նրա խոսքով՝ Գրենլանդիայի շուրջ խնդիրներ կառաջանան, բայց այժմ այնտեղ է գտնվում «Արկտիկական ժամապահ» առաքելությունը։

Նա ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն եւ մյուս դաշնակիցներն այժմ մշտապես ներկա կգտնվեն Գրենլանդիայում եւ նրա շուրջ, եւ դա շատ կարեւոր առաջընթաց քայլ է։

Հաղորդավար Հեդլի Գեմբլի հարցին, թե կարելի է արդյոք գին նշանակել Գրենլանդիայի համար, Ֆրեդերիկսենը պատասխանել է. «Իհարկե, ոչ»։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հարգել ինքնիշխան պետություններին եւ մարդկանց ինքնորոշման իրավունքը։ Գրենլանդիայի բնակիչները հստակ հասկացրել են, որ չեն ցանկանում ամերկացի դառնալ, ավելացրել է նա։

Ավելի վաղ Գրենլանդիան ձեռք բերելու մտադրություն էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պնդում է, որ այլ կերպ կղզու վերահսկողությունը կզավթի Ռուսաստանը կամ Չինաստանը։