Սկսում ենք «Check in մարզերում» շարքը և գալիս ենք դբա լավը՝ Լոռի։ Այս մասին հայտնել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը։

«Փետրվարի 15-ին՝ ժամը՝ 13։00-ին բացում ենք մեր՝ Միասնության թևեր նախաձեռնության Վանաձորի գրասենյակը և հրավիրում եմ բոլոր համակիրներին ու հետաքրքվողներին բաց հանդիպման։ Եկեք ծանոթանանք, շփվենք, խոսենք ձեր խնդիրներից ու լուծումներ գտնենք: Հասցեն՝ Վանաձոր, Գարեգին Նժդեհի 7/17։ Կիրակի՝ ժամը՝ 1-ին սպասում եմ Ձեզ»,– ասել է նա։