Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենում լրագրողներին հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ժնեւի խաղաղ բանակցություններում Ուկրաինան, ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն քննարկելու են, թե ինչպես է աշխատելու մոնիթորինգային առաքելությունը հրադադարի դեպքում, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
«Ռազմական իմաստով նրանք պետք է ընդունեն մոնիթորինգային առաքելությանը, թե ինչպես է այն աշխատելու պատերազմի ավարտի դեպքում, այսինքն՝ հրադադարի մոնիթորինգը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ավելացրել է, որ Ուկրաինան կբարձրացնի էներգետիկ հաշտության թեման, սակայն հրապարակավ այդ մասին դեռ խոսել չի կարող։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան կանի ամեն ինչ, որպեսզի կողմերից ոչ մեկը չկարողանա մեղադրել Կիեւին այն բանում, որ ուկրաինական կողմը չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի։
«Մենք նման մանկական փոխանցումներ չենք անում»,- ամփոփել է Զելենսկին՝ նկատի ունենալով Ուկրաինայի հասցեին հնչող պարբերական մեղադրանքներն այն բանում, թե նա, իբր, խաղաղություն չի ուզում։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տեղեկացրել էր, որ եռակողմ բանակցություններն ԱՄՆ, Ուկրաինայի եւ Ռուսաստանի մասնակցությամբ տեղի կունենան Ժնեւում փետրվարի 17-ին։





























