Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության դեմ հարվածները գնահատվում են որպես ոչ բարեկամական վերաբերմունքի դրսեւորում, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Մյունխենում, «Բաց միջանցքների քաղաքականությո՞ւն. Տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով պանելային բանավեճի ժամանակ, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ուկրաինայում հարձակումներ են կատարվել ոչ միայն Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ, այլեւ երեք անգամ գրոհի է ենթարկվել այդ երկրում Ադրբեջանի դեսպանությունը»,- ասել է Ալիեւը։

Անցած տարվա նոյեմբերին Կիեւում հարվածների է ենթարկվել Ադրբեջանի դեսպանությունը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանությունը վնասվել է ռուսական հրթիռների բեկորներից։

ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, հայտնել է, որ Կիեւում Ադրբեջանի դեսպանության շենքերի համալիրի վնասվածքները տեղի են ունեցել Ուկրաինայի ԶՈւ հակաօդային պաշտպանության ոչ կոռեկտ աշխատանքի հետեւանքով։