Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև ցանկացած գործարք պետք է նախատեսի ամբողջ հարստացված ուրանի դուրսբերումն Իրանից, ինչպես նաև պետք է բացառի Թեհրանի՝ ուրանը հարստացնելու հնարավորությունը, հայտնում է Times of Israel-ը։

Երուսաղեմում ունեցած ելույթի ժամանակ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ցանկացած համաձայնագիր պետք է ներառի մի քանի տարր։

«Նախ՝ հարստացված ամբողջ ուրանը պետք է դուրս բերվի Իրանից»,- ասել է Նեթանյահուն։

«Երկրորդ՝ հարստացման ոչ մի հնարավորություն չպետք է լինի... ապամոնտաժեք այն սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք թույլ են տալիս հարստացնել»,- նշել է Իսրայելի վարչապետը։

Երրորդը, ըստ նրա, «բալիստիկ հրթիռների խնդրի» լուծումն է։

Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Ժնևում տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններ։