«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունն այսօր Վանաձորում էր։
«Այսօր մեր Check in-ը Վանաձորում էր, որտեղ Գարեգին Նժդեհի 7/17 հասցեում բացեցինք «Միասնության թեւերի» գրասենյակը։ Արման Թաթոյանի հրապարակային հրավերով գրասենյակի բացմանը ներկա էին նաեւ Լոռու մարզի մեր համակիրներից։
«Վանաձորը բացառիկ սովետական քաղաքներից է եղել, որ արտադրել է ծանր ջուր, սա բացառիկ նշանակություն ունի, տեսեք՝ եթե մեզ հնարավորություն են տալիս, ինչեր կարող ենք անել։ Քիմիական արդյունաբերությամբ ամենահզոր կենտրոններից մեկն է եղել, տեսեք՝ ռազմական արդյունաբերությունը ոնց կարող ենք զարգացնել, իսկ դա նշանակում է անվտանգությունը զարգացնել»,– ասել է նախաձեռնության հիմնադիրը։





























