Գործող իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են դարձել օրենքի առաջ։ Այս մասին փետրվարի 16-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշքող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Սա ձեր հարցի պատասխանն է»,- հայտարարել է նա՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե արդյոք իրենք անհարմար չեն զգում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ իրականացվող հետապնդումների կապակցությամբ։ Պատգամավորի խոսքով՝ եթե իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտություն առաջանա, այն անպայման կսկսվի, ընդ որում՝ անկախ այս կամ այն քաղաքացու կարգավիճակից։
Իր հերթին, իշխող խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արուսյակ Մանավազյանը, կարծում է, որ Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ աղմուկն ավելորդ է։ Խորհրդարանականի հավաստմամբ՝ «վերևից որևէ ցուցում» չի տրվել։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական գործ է հարուցված։ Այն վերաբերում է «դատական ակտի կատարմանը խոչընդոտելուն», որն առնչվում է կարգալույծ արված նախկին եպիսկոպոս Արման Սարոյանին։ Գործնականում Գարեգին Երկրորդին չի թույլատրվել դուրս գալ երկրից՝ փետրվարի 16-19-ը Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսական ժողովի նախաշեմին։





























