Գիտնականները, ըստ երևույթին, գտել են առաջին նյութական ապացույցը, որ լեգենդար կարթագենացի զորավար Հաննիբալը Հռոմեական Հանրապետության դեմ իր արշավանքում մարտական ​​փղեր է օգտագործել. BBC-ն հաղորդում է, որ հնագետները Իսպանիայի հարավում փղի ոտքի ոսկոր են հայտնաբերել։

Հնագետները փղի ոսկորը հայտնաբերել են Կոլինա դո լոս Կեմադոս կոչվող վայրում գտնվող ավերված պարսպի տակ։

Գիտնականները ռադիոածխածնային թվագրում են կատարել ոսկորի տարիքը գնահատելու համար։ Արդյունքները ենթադրում են, որ ոսկորը թվագրվում է Երկրորդ Պունիկյան պատերազմով (մ.թ.ա. 218-201):

«Այդ ոսկորը հազիվ թե պատկաներ Հաննիբալի Ալպերով իր արշավանքի ժամանակ վերցրած լեգենդար փղերից մեկին, ընդսմին, դա, ամենայն հավանականությամբ, առաջին նյութական ապացույցն է (որն այդքան ջանասիրաբար փնտրել են եվրոպացի գիտնականները), որ մարտական ​​փղերը մասնակցել են Պունիկյան պատերազմներին», - եզրակացրել են հնագետներն իրենց հոդվածում։

Հաննիբալը համարվում է հին աշխարհի մեծագույն զորավարներից մեկը։ Նա իր բանակը Կարթագենից (ժամանակակից Թունիս) տարավ Եվրոպա՝ պայքարելով Միջերկրական ծովում գերիշխանություն ձեռք բերելու համար։