Մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են, որ Ժնևում անցկացվելիք խաղաղության բանակցություններին մասնակցում են մի քանի եվրոպական երկրների ներկայացուցիչներ։ Հստակ չէ, թե արդյոք նրանք անմիջականորեն մասնակցում են խորհրդակցություններին։
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Շվեյցարիա են ժամանել Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները։ Նույն պատվիրակությունները հանդիպել են Աբու Դաբիում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նախորդ բանակցությունների ժամանակ։
Սակայն ուկրաինական հանրային հեռարձակող «Суспільне»-ի աղբյուրները գրում են, որ բանակցություններից հետո ուկրաինական պատվիրակությունն ակնկալում է հանդիպել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և, հնարավոր է, Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ։
Ըստ այդ լրատվամիջոցի աղբյուրների՝ նման բանակցություններ կարող են տեղի ունենալ ամերիկյան, ռուսական և ուկրաինական պատվիրակությունների եռակողմ հանդիպումից հետո։
Ըստ Ֆրանսպրես գործակալության աղբյուրների՝ բրիտանական, գերմանական և ֆրանսիական պատվիրակություններից բացի, Ժնևում են նաև Իտալիայի կառավարության պաշտոնյաներ։
Ուկրաինան պնդում էր, որ Եվրոպան պետք է ներգրավվի բանակցություններին, քանի որ վտանգված էր մայրցամաքի անվտանգությունը, և քանի որ հենց ԵՄ-ն էր ֆինանսական և ռազմական օգնություն տրամադրում Կիևին, երբ ԱՄՆ-ն դադարեցրեց այն, հիշեցնում է BBC-ն։





























