Ժնևում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ օրը։

Ինչպես նախորդ օրը, բանակցությունները տեղի են ունենում «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում՝ փակ դռների հետևում։

«Բանակցություններն ընթանում են եռակողմ ձևաչափով՝ փակ դռների հետևում», - «Ինտերֆաքս»-ին հայտնել է բանակցային թիմի աղբյուրը։

Բանակցությունների առաջին օրվանից հետո ռուսական պատվիրակության աղբյուրը հայտնել է, որ հանդիպումը տևել է վեց ժամ և շատ լարված է եղել։ Շփումները եղել են և՛ երկկողմ, և՛ եռակողմ. երկխոսությունը տեղի է ունեցել ռուս-ամերիկյան, ռուս-ուկրաինական և ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների ձևաչափերով։