Ալյասկայում տեղի ունեցած իրադարձություններից մի քանի շաբաթ անց, բոլորովին անսպասելիորեն, Բայդենի նախագահությունից ի վեր առաջին անգամ, Թրամփի վարչակազմը հայտարարել է «Լուկոյլի» և «Ռոսնեֆտի» դեմ ԱՄՆ պատժամիջոցների մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Al Arabiya»-ին տված հարցազրույցում, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Դրանից հետո հայտարարություն եղավ, որ ամերիկացիները պահանջում են, որ Հնդկաստանը դադարեցնի ռուսական նավթի գնումները։ Հետո եղավ Վենեսուելան։ Վերջերս OFAC-ը (ԱՄՆ ֆինանսների նախարարության ստորաբաժանում՝ Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակ) որոշակի հրամանագիր է արձակել, որը թույլ է տալիս Վենեսուելայի նավթարդյունաբերությանը վերսկսել գործունեությունը, բայց արգելում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի մասնակցությունը։
Եթե ամերիկացիները մեզ անկեղծորեն ասում էին, որ եկեք կարգավորենք Ուկրաինայի հարցը և մենք փոխշահավետ համագործակցություն կսկսենք, ապա առայժմ նրանք փորձում են մեզ դուրս մղել համաշխարհային էներգետիկ շուկաներից։
Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ համաձայնության եկանք, որ բացի Ժնևում ընթացող ընդլայնված ռազմաքաղաքական բանակցություններից, պետք է ստեղծենք երկկողմ տնտեսական աշխատանքային խումբ։ Այս խմբի շրջանակներում մենք կքննարկենք այս բոլոր հարցերը։ Մենք ուզում ենք հասկանալ, թե որոնք են փոխադարձ օգուտները՝ ըստ Թրամփի վարչակազմի սահմանման», - հավելել է Լավրովը։





























