Զելենսկին Մյունխենից հետո տված հարցազրույցում կոպտորեն ասել է, թե Եվրոպան և Միացյալ Նահանգները սխալ են վարվում, քանի որ իրենց տարածքից չեն վտարել ռուսական ծագում ունեցող բոլոր մարդկանց։ Եվ նա չի ամաչել եթերում օգտագործել չորս տառից բաղկացած [հայհոյական] բառ։ Այս մասին, ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հավանաբար առավոտվանից մեծ լարվածության մեջ է եղել։ Այս ամենի ֆոնին՝ Մյունխենի հյուրանոցի դահլիճում եվրոպացիները հոտնկայս ողջունում են նրա այս հարձակումները…
Ռուսաստանի նախագահ Պուտինը բազմիցս հաստատել է, որ մի օր մենք հավանաբար կխոսենք Եվրոպայի հետ։ Բայց դա տեղի կունենա այն ժամանակ, երբ նրանք սթափվեն։ Եվ մենք կտեսնենք, թե նրանք ինչով կգան մեզ մոտ», - նշել է նա։





























