Իմ ակտիվ քաղաքական և քաղաքացիական գործունեությունը սկսվել է դեռևս 2007 թվականին։ Այս մասին փետրվարի 19-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հարցին, թե արդյոք նա պատկերացնում էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «ներքին ընտրությունների» ժամանակ կստանա այդքան մեծ թվով ձայներ, Ավանեսյանը պատասխանել է. «Իհարկե ցանկացած ընտրության արդյունք և նման մրցակցային ընտրության արդյունքները միշտ էլ ոչ թե զարմացնում են, այլ այո ուրախացրեցին։ Ես շնորհակալ եմ բոլոր պատվիրակներին, ովքեր, որ վստահության քվե են տվել ինձ և գնահատել են իմ վերջին 7 տարվա քաղաքական գործունեությունը»։





























