Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Շվեյցարիայում։

«Սա այն տեղեկատվությունն է, որին ես տիրապետում եմ այսօրվա դրությամբ։ Իհարկե, մեր խումբը կվերադառնա, և ես կունենամ ավելի մանրամասն տեղեկություն, քան այս պահին կա հեռախոսիս մեջ։ Կարծում եմ՝ լավն այն է, որ հանդիպումը կայացել է Շվեյցարիայում։

Դա շատ կարևոր է։ Ես միշտ խոսում եմ դրա մասին՝ հարգանքով վերաբերվելով Մերձավոր Արևելքին և այլ երկրներին, բայց կարծում եմ, որ եթե պատերազմը Եվրոպայում է, ապա տեղն էլ պետք է փնտրել հենց այստեղ», - ասել է նա, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»։