«Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ քանի որ գիրք նվիրելու տոնն է, որոշել է գնալ իր երեխաների համար գիրք գնել։
«Հայրս շատ-շատ էր կարդում, անընդհատ վերանայում էր մեզ, պատմում էր անընդհատ այդ գրքերը և դրանից մնացել է նաև իմ մեջ։ Վաղ տարիքից եմ սկսել նաև գեղարվեստական գրքեր կարդալ։ Ես միշտ գրքերին, ստեղծագործություններին նայել եմ այն տեսանկյունից,թ ե ինչ իմաստ դու կարող ես տեսնել, ի՞նչ գաղափար, օրինակ, այդ ժամանակահատվածի մարդկանց գաղափարախոսությունը, ի՞նչ կարևորություն ունի մարդը հասարակությունում և այլն»,– նշել է նա։
Հարցին՝ որոշե՞լ է՝ ինչ գիրք է գնելու, նա պատասխանել է. «Ճիշտն ասած, այո, այսօր խոսել եմ և աղջկաս, և տղայիս։ Ագատա Քրիստի են ուզել, այսօր պետք է Ագաստա Քրիստի ստեղծագործությունները գնեմ։
Ուսանող տարիներին, իհարկե շատ էի գրքեր գնում։ Ես հիշում եմ՝ երբ թոշակը ստանում էինք, պարտադիր թոշակի մի մասը պետք է լիներ գիրք գնելը»։





























