Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ Ռուսաստանի ՆԳՆ Տագանրոգ քաղաքի քրեական հետախուզության աշխատակիցները, ֆեդերալ հետախուզման մեջ գտնվող 1981 թվականին ծնված տղամարդու ձերբակալման միջոցառումների ընթացքում, պարզել են, որ նա կարող է գտնվել Ռոստովի մարզի Նիկոլաևկա գյուղում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն։

«Դեպքի վայր ժամանած ոստիկանները տներից մեկում հայտնաբերել են կասկածյալին, ով ձերբակալման պահին դիմադրություն է ցույց տվել և պայթեցրել պայթուցիկ սարք՝ ենթադրաբար մարտական նռնակ։

Արդյունքում նա տեղում մահացել է, երկու ոստիկան ստացել են վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են բժշկական հաստատություն», - նշվում է հաղորդագրության մեջ։