Դատախազը միջնորդություն է ներկայացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։

Փետրվարի 19-ի նիստում մեղադրող կողմը հայտարարել է, որ երկարաձգման հիմքն այն է, որ չեն վերացել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը, և նա հանդիսանում է քննվող գործի գլխավոր անձը:

Արդյունքում դատախազը միջնորդել է կալանքը երկարաձգել 2 ամսով։

Դահլիճը միջնորդությունը դիմավորել է «ազատություն» վանկարկումներով։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մատնանշել է գործընթացի հակաիրավական լինելը և նշել, որ միակ ճիշտ, թեև հասկանալի պատճառներով բարդ որոշումը գործի կարճումն է։