Լիպեցկի մարզի Կրասնինսկի շրջանում փլուզվել է «Մոտորինվեստ» ձեռնարկության արտադրամասերից մեկի տանիքը։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը։

«Նախնական տեղեկություններով՝ փլատակների տակ կարող են մարդիկ լինել։

Փրկարարական ծառայություններն ուղարկվել են դեպքի վայր՝ վթարային-փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։

Կազմակերպվել է օպերատիվ շտաբի աշխատանքը՝ արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով», - նշել է նա։