Փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Արագածոտնի թեմից։
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող Թեմակալ Առաջնորդ սիրելի Մկրտիչ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,–ասված է հաղորդագրությունում։





























