Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «գրեթե բացառում է» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորությունը։ Այս մասին Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտարարել է Neue Berliner Redaktionsgesellschaft մեդիամիությանը և Rheinpfalz թերթին տված հարցազրույցում։
«Երբ ես նայում եմ այդ վարչակարգին և այդ կույր տեռորին, քիչ հույս ունեմ։ Ռուսական իշխանական կլիկան տեսանելի ապագայում չի կարող գոյատևել առանց պատերազմի։ Նա պետք է պահպանի ռազմական մեքենան, քանի որ չունի ծրագիր, թե ինչ անել հարյուր հազարավոր, այդ թվում՝ ծանր վնասվածքներ ստացած զինվորների հետ, որոնք վերադառնում են ռազմաճակատից», - հավելել է նա, փոխանցում է DW-ն։





























