2025 թվականին Ռուսաստանից օրենսդրության խախտումների համար 72 հազար օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել: Այս մասին հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, փոխանցում է TASS-ը։
Կոլոկոլցևը նշել է, որ ՆԳՆ աշխատակիցները կարող էին արտաքսման ենթակա ավելի շատ խախտողների բացահայտել, սակայն դրա համար ֆինանսավորում է անհրաժեշտ։
«Ցավոք, այս հարցերի, ձեր օրենսդրական նախաձեռնությունների կատարման համար մեզ նույնպես ֆինանսավորում է պետք», - ընդգծել է նա։





























