Ինձ պետք չեն այս բոլոր պատմական խոսակցությունները պատերազմն ավարտելու և դիվանագիտությանն անցնելու համար, որովհետև դա միայն ժամանակ ձգելու մարտավարություն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես ոչ պակաս պատմական գրքեր եմ կարդացել, քան Պուտինը։ Ես նրա երկրի մասին ավելին գիտեմ, քան նա գիտի Ուկրաինայի մասին։ Պարզապես այն պատճառով, որ ես եղել եմ Ռուսաստանի բազում քաղաքներում և այնտեղ շատ մարդկանց եմ ճանաչել։ Նա այդքան անգամ չի եղել Ուկրաինայում։ Նա եղել է միայն մեծ քաղաքներում։ Ես եղել եմ փոքր քաղաքներում՝ հյուսիսից մինչև հարավ։ Ամենուր։ Ես գիտեմ նրանց մտածելակերպը։ Հենց այդ պատճառով էլ ես չեմ ուզում ժամանակ վատնել այդ բաների վրա։ Ռուսները որոշել են, որ իրենց նոր ցար է պետք։ Դա իրենց ընտրությունն է։
Բայց կան անվտանգության հարցեր։ Մեր դեմ մեծ պատերազմ կա։ Միակ բանը, որի մասին ես ուզում եմ խոսել նրա հետ՝ այն է, ինչն, ըստ իս, պետք է հաջողությամբ լուծենք։ Ես նկատի ունեմ պատերազմի արագ ավարտը։ Ես ուզում եմ խոսել միայն դրա մասին»,- նշել է Զելենսկին։





























