Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը ԱՄՆ մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարել կոյուղու խողովակի պայթյունից հետո, որի հետևանքով կեղտաջրերը թափվել են Պոտոմակ գետ։

«Քաղաքի բնակիչների և հյուրերի անվտանգության համար անհրաժեշտ է, որ արտահոսքը հնարավորինս արագ և արդյունավետ կերպով վերացվի՝ օգտագործելով բոլոր հասանելի դաշնային ռեսուրսները և ապահովելով արդյունավետ մոնիթորինգի և ահազանգման համակարգերի առկայությունը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Բոուզերը միաժամանակ Թրամփի վարչակազմին խնդրել է ամբողջությամբ փոխհատուցել Կոլումբիայի շրջանին միջադեպի հետ կապված ծախսերը։

Փետրվարի 17-ին Թրամփը հայտարարել է, որ հարևան Մերիլենդ նահանգում շրջակա միջավայրի իրավիճակը վատթարացել է Պոտոմակ գետ թափված հազարավոր տոննա կեղտաջրերի պատճառով։ Նախագահը մեղադրել է նահանգի դեմոկրատ նահանգապետ Ուես Մուրին արտահոսքը կարգավորելու համար, որի պատճառով կեղտաջրերը թափվել են գետ։

Սպիտակ տունը ավելի վաղ բնապահպանական աղետ էր կանխատեսել Վաշինգտոնում՝ կոյուղու վթարի սպառնալիքի պատճառով։