Անհայտ ինքնաթիռն ԱՄՆ-ից հենց նոր մտել է Ռուսաստանի տարածք։ Այս մասին տեղեկացրել է SHOT թելեգրամ-ալիքը։

Ինչպես նշվել է հրապարակման մեջ, Flightradar սերվիում չի երեւում ինքնաթիռի գրանցման համարը կամ պատկանելությունը։ Ինքնաթիռը մի քանի ժամ առաջ թռիչք է կատարել Վաշինգտոնի մոտակայքում գտնվող «Էնդրյուս» ռազմաօդային բազայից եւ թռել է Գրենլանդիայի, Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի օդային տարածքով։ Այնուհետեւ այն մտել է Մուրմանսկի մարզի օդային տարածք։ Դեռեւս տեղեկություններ չկան այն մասին, թե ովքեր են ինքնաթիռում։