Ամերիաբանկն սկսում է Star(t)Day կրթական միջոցառումների շարք, որի նպատակն է երեխաներին և պատանիներին ծանոթացնել ֆինանսների աշխարհին, վաղ տարիքից ձևավորել անձնական ֆինանսների կառավարման մշակույթ, оգնել ձեռք բերել հմտություններ, որոնք նրանց համար կարող են օգտակար  լինել արդեն այսօր։

Star(t)Day-ի առաջին հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 19-ին և մեկ հարկի տակ համախմբեց 9–15 տարեկան շուրջ 100 երեխայի և նրանց ծնողներին։ Հանդիպման թեման ֆինանսական գրագիտությունն էր՝ առանցքային հմտություն ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու համար։

HYK_0025.jpg (436 KB)

Մանկուց սովորել կառավարել փողը

Ինչպես նշում է MyAmeria և MyAmeria Star պրոդուկտների ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը, նման նախաձեռնություններն իրականացվում են ընկերության` մարդկանց կյանքի որակը բարելավելու առաքելության ներքո: Ահա թե ինչու, նրա խոսքով, որոշեցին մեկնարկել միջոցառումների շարք, որն ուղղված է երեխաների և դեռահասների շրջանում ֆինանսական գրագիտության զարգացմանը: «Կարևոր է, որ ֆինանսների կառավարման հմտությունները ձևավորվեն մանկուց. փողի հետ վարվելու վաղ փորձը մեծապես ազդում է չափահաս կյանքում մարդու վարվելակերպի վրա»,-նշեց նա։

HYK_0116.jpg (431 KB)

Միջոցառման շրջանակում երեխաների համար ֆինանսական գրագիտության դասընթաց է անցկացվել։ Նրանք սովորել են՝ ինչ է բանկը, փողը, ծանոթացել խնայողությունների սկզբունքներին և անվտանգության կարևոր կանոններին, սովորել են՝ ինչ է վարկը, ինչպես կառավարել խնայողությունները և այլն։ Նրանք նաև մասնակցել են ինտերակտիվ խաղերի, որոնք նույնպես նպաստել են ֆինանսական գրագիտության բարձրացմանը։

«Երեխաների ֆինանսական գրագիտությունը միայն փողի մասին չէ։ Այն վստահության, սեփական ուժերին ապավինելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակության մասին է։ Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր Star–ի հետեւում փոքրիկ քաղաքացու մեծ քայլն է դեպի ֆինանսական ինքնուրույնություն»,- ասում է Գրիգորյանը։

MyAmeria Star. երեխայի առաջին քայլերը ֆինանսների աշխարհում

Ամերիաբանկի թվային բանկինգի ղեկավար Աննա Վարդանյանը նշում է, որ ըստ հետազոտությունների՝ վեց տարեկան երեխաներն արդեն կարող են իրենց փոքրիկ քայլերն անել ֆինանսական աշխարհում՝ ծնողների աջակցությամբ և առաջնորդությամբ։ Դրա համար էլ բանկը ստեղծել է հատուկ բանկային պրոդուկտ՝ MyAmeria Star։

«Մենք մշակել ենք հավելված 6-18 տարեկանների համար: Այն երեխաներին հնարավորություն է տալիս կատարել առաջին քայլերը, ինքնուրույն ֆինանսական որոշումներ կայացնել և զարգացնել  ֆինանսական հմտությունները` իհարկե ծնողի ուղղորդմամբ և աջակցությամբ»,- պարզաբանում է Վարդանյանը։

HYK_9988.jpg (590 KB)

Նա հանգամանալից ներկայացրել է հավելվածի աշխատանքի սկզբունքները. նախ, ծնողը MyAmeria-ի միջոցով իր երեխայի համար թվային կամ ֆիզիկական քարտ է պատվիրում: Այնուհետև նա երեխային բացատրում է քարտի օգտագործման կանոնները և անվտանգության սկզբունքները, որոշում սահմանաչափ, որի շրջանակում երեխան կարող է գործողություններ կատարել։

«Երեխան կարող է ֆինանսական որոշումներ կայացնել սահմանված բյուջեի շրջանակում: Հավելվածում բոլոր գործարքներն արտացոլվում են իրական ժամանակում. ծնողը կարող է տեսնել, թե որտեղից և ինչ է գնել երեխան: Սա վերահսկման գործիք չէ, այլ զրուցելու առիթ: Եթե երեխան սխալ է անում, դա իրավիճակը բացատրելու և նրան ճիշտ ուղղությամբ կողմնորոշելու հնարավորություն է: Այսպես ստեղծում ենք անվտանգ միջավայր, որտեղ երեխաները փոքր սխալների միջոցով ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են ապագայում լուրջ ֆինանսական սխալներից խուսափելու համար»,- ընդգծում է Վարդանյանը։

HYK_0301.jpg (624 KB)

Ծնողները՝ որպես ֆինանսական գրագիտության առաջին ուսուցիչներ

Ինֆլուենսեր և երկու երեխաների մայր Աստղիկ Ալավերդյանը պատմում է MyAmeria Star-ից օգտվելու իր փորձառության մասին. «Այն տարիքից, երբ երեխան սկսում է հասկանալ, թե ինչ է փողը, կարեւոր է նրա մեջ ֆինանսական գրագիտություն սերմանել, սովորեցնել ճիշտ ծախսել, գնելուց առաջ մտածել և խնայողություններ ունենալ: Մեզ այս հարցում արդեն մի քանի ամիս օգնում է MyAmeria Star-ը: Որդիս և ես ակտիվ օգտվում ենք հավելվածից, իսկ հաղորդագրությունների գործառույթի շնորհիվ մենք նույնիսկ շփվում ենք դրա միջոցով»: 

HYK_0199.jpg (447 KB)

Նրա խոսքով, հավելվածն իրեն հնարավորություն է տալիս հետևել երեխայի գործողություններին և տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ ֆինանսական հարցերում: «Ես դրա օգնությամբ իմ երեխային խնայողություններ անել եմ սովորեցնում: Գործում է կանոն. 70%՝ առօրյա կարիքների համար, 30%՝ խնայողությունների։  Սա շատ արդյունավետ բանաձև է բոլորի համար»,- նշում է նա:

Մանկական հոգեբան և «Ծնողի դպրոց» ՀԿ-ի տնօրեն Աննա Վելիցյանն ընդգծում է, որ ֆինանսական գրագիտությունը կյանքի կարևոր հմտությունների մաս է կազմում: 

«Այն, թե ինչպես ենք մենք վարվում փողի հետ, մեծ հաշվով պայմանավորում է մեր երեխաների վերաբերմունքը։ Ֆինանսական գրագիտությունը երեխայի՝ սահմանված բյուջեի շրջանակում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունն է։ Յուրաքանչյուր ազատություն իր հետ բերում է պատասխանատվություն»,- բացատրում է նա։

HYK_0358.jpg (527 KB)

Ըստ Վելիցյանի՝ այս ամենը սովորեցնելու ճշգրիտ տարիք չկա։ Որոշ մասնագետներ ասում են՝ վեց տարեկանից, բայց երեխաներն արդեն երեք կամ չորս տարեկանից բախվում են ընտրության հետ։

«Շատ կարևոր է երեխաներին բացատրել փողի արժեքը, և որ այն երկնքից չի ընկնում։ Ընդ որում, փողը պետք է չդառնա պաշտամունքի առարկա. այն գործիք է, որն ազատություն եւ ուրիշներին օգնելու հնարավորություն է ընձեռում։ Վաղ տարիքից այս սկզբունքները ճիշտ բացատրելը նպաստում է ապագայում ֆինանսների նկատմամբ առողջ վերաբերմունքի ձևավորմանը»,- եզրափակում է հոգեբանը։