Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին այսօր չի զեղչվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։

Նշենք, որ այսօր Փաշինյանը պատարագի է մասնակցել Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։ NEWS.am–ի հետ զրույցում Գեղարքունյաց թեմի նորանշանակ առաջնորդ Իսահակ վարդապետ Պողոսյանը հայտնեց, որ կանոնական պատարագ է մատուցվել։

«Ամեն ինչ արվել է ըստ պատշաճի։ Մեզ ոչ ոք նախապես չէր ասելու, որ նա գալու է»,– ասաց նա։

Պատարագի ընթացքում նաեւ մի քաղաքացի է հնչեցրել Վեհափառի անունը։