Միավորված ազգերի կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանը երկուշաբթի՝ փետրվարի 23-ին, փակ կլինի ձնաբքի պատճառով։ Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։
Նրանք բացատրել են, որ այս որոշումը կայացվել է քաղաքային իշխանությունների և Ազգային օդերևութաբանական ծառայության կողմից՝ ձնաբքերի, ուժեղ քամիների և վատ տեսանելիության մասին նախազգուշացումների հիման վրա։
Կազմակերպությունը նշել է, որ իր աշխատակիցները հնարավորության դեպքում կաշխատեն հեռավար ձևով։ Բոլոր նախատեսված հանդիպումները կտեղափոխվեն։
Մինչ այս Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել էր, որ մոտեցող ձնաբքի պատճառով քաղաքում մտցվել է արտակարգ դրության ռեժիմ։ Ավտոմայրուղիները կփակվեն երթևեկության համար, դպրոցներում դասեր չեն լինի, իսկ ամբողջ քաղաքում կբացվեն տաքացման կետեր։ Ըստ օդերևութաբանների կանխատեսման՝ Նյու Յորքում կարող է տեղալ մոտ 45 սմ տեղումներ, իսկ քամու ուժգնությունը կգերազանցի 26 մ/վ-ը։




























