Իմ նկատմամբ երկրից բացակայելու արգելքը չի հանվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Ավստրիայում Եպիսկոպոսաց հավաքից առաջ ելքի արգելք էր կիրառվել մի շարք հոգևորականների, այդ թվում Գարեգին Բ–ի նկատմամբ։
«Շինծու, ապօրինի գործ է, կարծում եմ՝ այդ արգելքը կշարունակեն պահպանել։
Եպիսկոպոսաց ժողովը կայացավ, վերջացավ, ժողովի մասին արդեն խոսք չկա, կայացած ժողով է արդեն։ Բայց արգելքի մասին ես որևիցե բան չեմ կարող ասել, եթե ուզենամ էլ իրենց այդ գործողությունները վերլուծել, տրամաբանությունից դուրս է։ Ինձ հետ կապված ոչ մի քննչական գործողություն չի կատարվել»,–ասաց նա։
Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի խոսքով, Ավստրիայում տեղի ունեցածը օրինական ժողով է, որտեղ բոլոր ընթացակարգերը պահպանվել են, նույնիսկ եթե կաթողիկոսը դրան չի մասնակցել։




























