Թուրքական Baykar պաշտպանական և ավիատիեզերական ընկերության 46-ամյա համահիմնադիր և խորհրդի նախագահ Սուլջուկ Բայքաթարը հայտնվել է Թուրքիայի ամենահարուստ մարդկանց տասնյակում։ Ըստ Forbes-ի միլիարդատերերի ցուցակի՝ նրա կարողությունը գնահատվում է 2,7 միլիարդ դոլար։ Նրա եղբայրը՝ ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայքաթարը, նույնպես ցուցակում է, սակայն տասնյակից մի փոքր ներքև՝ 2,4 միլիարդ դոլար կարողությամբ։

Baykar-ը դարձել է Թուրքիայի պաշտպանական արտադրանքի խոշորագույն արտահանողներից մեկը։ Ընկերության անօդաչու թռչող սարքերն օգտագործում են թե՛ թուրքական բանակը, թե՛ մի շարք այլ երկրներ։ Սելջուկ Բայրաքթարին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 52,5%-ը։ 2025 թվականին ընկերության հասույթը կազմել է 2,5 միլիարդ դոլար, որի 88%-ը ստացվել է արտահանումից։ Արտահանման ծավալը կազմել է 2,2 միլիարդ դոլար, ինչի շնորհիվ ընկերությունը շարունակում է մնալ անօդաչու սարքերի աշխարհի խոշորագույն արտահանողը։