Մոսկվայում հաշտարար դատավորը Google-ին տուգանել է ավելի քան 16 միլիարդ ռուբլով՝ նախկինում նշանակված վարչական տուգանքները չվճարելու համար, ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի Նագատինսկի դատարանի մամուլի ծառայությունից։

«Մոսկվայի Նագորնի շրջանի հաշտարար դատավորի 2026թ․ փետրվարի 27-ի թիվ 236 որոշմամբ Google LLC-ն մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.25 հոդվածի 1-ին մասով նախատեսված (վարչական տույժից խուսափելը) վարչական խախտումների համար եւ ենթարկվել է 16 017 368 387,36 ռուբլու վարչական տուգանքի»,- հայտնել են մամուլի ծառայությունում։