Իսրայելական բանակը կոչ է արել Լիբանանի ավելի քան 50 գյուղերի բնակիչներին տարհանվել այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ»-ը հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, հաղորդում է BBC-ն։
«Ձեր անվտանգության համար դուք պետք է անհապաղ տարհանվեք ձեր տներից և տեղափոխվեք ձեր գյուղերից առնվազն 1000 մետր հեռավորության վրա՝ բաց տարածքներ», - ասվում է նախազգուշացման մեջ։
«Հեզբոլլահի անդամներին, նրանց օբյեկտներին կամ ռազմական ակտիվներին մոտ գտնվող յուրաքանչյուր ոք վտանգի է ենթարկում իր կյանքը», - ասվում է Իսրայելի հայտարարության մեջ։





























