Փետրվարի 16-ին, Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի անցմամբ:

Քամին հարավ-արեւմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք,  ճանապարհներին մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 8-10, ցերեւկը` 3-5 աստիճանով:

Երեւան քաղաքում` սպասվում է ձյուն: