Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը փետրվարի 16-ին, ժամը 13-ին, նախաձեռնել է երթ` նվիրված Սուրբ Վարդանանց տոնին: Երթը մեկնարկելու է Սուրբ Զորավոր եկեղեցում մատուցվող պատարագից հետո` Թումանյան-Փարպեցի խաչմերուկից:
Երթին մասնակից հոգեւորականները, երիտասարդները, հասարակական եւ ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները շարժվելու են դեպի Խանջյանի փողոցի վրա գտնվող Վ.Մամիկոնյանի արձան, որին հարակից տարածքում տեղի է ունենալու օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում:
Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ:




























